Պուտինին հայհոյած «Ռուսթավի-2»-ի հաղորդավարը կարող է վերադառնալ աշխատանքի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Ռուսթավի-2» վրացական հեռուստաընկերության սկանդալային լրագրող Գեորգի Գաբունյայի շուրջ կրքերը դեռ չեն մարում: Հեռուստաընկերության նոր գլխավոր տնօրեն Պաատա Սալիան հայտնել է, որ նա կարող է վերադառնալ աշխատանքի: Հիշեցնենք, որ լրագրողին աշխատանքից զրկել էին երկու ամսով:
«Գաբունիայի դեմ կիրառված պատժաչափը լրանալուց հետո նա կարող է վերադառնալ իր սովորական գործունեությանը», նշել է Սալիան:
Ընկերության կոլեկտիվի հետ հանդիպման ժամանակ վերջինս նաև հայտնել է, որ «Ռուսթավի-2»-ի նոր սեփականատերը մտադիր չէ միջամտել խմբագրության աշխատանքին և քաղաքականությանը: Նա նաև անդրադարձել է ալիքի ֆինանսական վիճակին, որը իր սպասելիքներից զգալիորեն վատ է:
Իր հերթին կոլեկտիվը Սալիային առաջարկել է հասարակական խորհուրդ ստեղծել, որը կվերահսկի ընկերության կադրային հարցերը: