211652_close_icon

Դոնալդ Տուսկը ժամանել է Ադրբեջան

views-count2458 դիտում article-date 12:29 09-07-2019
Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը երկուշաբթի երեկոյան ժամանել է Ադրբեջան, գրում են տեղական լրատվամիջոցները: Աղբյուրների հաղորդմամբ՝ Հեյդար Ալիևի անվան Բաքվի միջազգային օդանավակայանում, որտեղ ծածանվել են Եվրոպական միության դրոշն ու Ադրբեջանի պետական դրոշը, հյուրի պատվին պատվո պահակախումբ է կանգնեցվել: Տուսկին դիմավորել են Ադրբեջանի վարչապետի առաջին տեղակալ Յաղուբ Էյուբովը, պաշտոնատար այլ անձինք: Նշենք, որ հուլիսի 10-ին Եվրոպական խորհրդի նախագահը կժամանի Հայաստան: Նույն օրը տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հանդիպումը, որին կհետևի համատեղ մամուլի ասուլիս։ Դոնալդ Տուսկին կընդունի նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

Նմանատիպ նյութեր