2381 դիտում
09:50 09-07-2019
Վարչապետի պաշտոնական այցերն ավելի շատ տուրիստական բնույթ են կրում․ «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Ավարտվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Վիետնամ և Սինգապուր: Արդեն այն փաստը, որ Փաշինյանը երկրի համար առանցքային տոնին՝ Սահմանադրության օրը, բացակայում էր Հայաստանից, ենթադրում է, որ այդ այցերը Հայաստանի համար բացառիկ նշանակություն ունեն:
Մյուս կողմից՝ շատ հնարավոր է, որ Հայաստանի գործող վարչապետն ուղղակի հավուր պատշաճի չի գնահատում Սահմանադրության օրը, մանավանդ, որ կարճ պաշտոնավարման ընթացքում հասցրել է ֆորմալիզացնել, ֆետիշացնել հեղափոխության հետ ասոցացվող իրադարձությունները: Սահմանադրության օրը Փաշինյանը մեկնել է հենց Վիետնամ ու չնայած այդ երկրում ունեցել է հանդիպումներ առանցքային բարձրաստիճան պաշտոնյաների, գործարարների հետ՝ այցի համատեքստը հիմնականում ամբողջացնում են, այսպես կոչված, մշակութային, հումանիտար հանդիպումները:
Ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Վիետնամ կատարած այցին՝ ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը գրել է. «Ամփոփելով՝ ցանկանում եմ նշել, որ վարչապետի բոլոր հանդիպումները, այդ թվում՝ Վիետնամի իր գործընկերոջ և գործարար շրջանակների հետ, անցան արդյունավետ: Տնտեսության և հումանիտար ոլորտներում ձեռք բերվեցին կոնկրետ պայմանավորվածություններ, որոնց կյանքի կոչման ուղղությամբ, վստահ եմ, համապատասխան գերատեսչությունները կձեռնարկեն ակտիվ աշխատանքներ:
Նշեմ, որ վիետնամական բավականին խոշոր գործարարներ շահագրգռվածություն հայտնեցին համագործակցելու հայկական կողմի հետ, նրանք մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին հայկական արտադրանքի, կոնյակի, գինու, վերամշակված գյուղմթերքի նկատմամբ»: Նա ընդգծել է, որ վարչապետ Փաշինյանի պայմանավորվածությունները պետք է գործնական փուլ մտնեն աշնանը հայ-վիետնամական գործարար համաժողովի ընթացքում, հավելելով, որ քաղաքական առումով երկու երկրներն ունեն լիարժեք փոխըմբռնում, ինչը ևս կարևոր է հատկապես միջազգային հարթակներում համագործակցելու առումով:
Հայ-վիետնամական գործարար համաժողովը Փաշինյանի մեծաթիվ պատվիրակության այցի միակ առարկայական ձեռքբերումն է, սակայն անկեղծ լինեմ՝ այդ համաժողովի առարկայական, գործնական նշանակությունը գերագնահատել պարզապես չի կարելի: Բանն այն է, որ մեր երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունն անցած տարվա ընթացքում չի հասել անգամ 50 միլիոն դոլարի, ու այս համատեքստում դժվար է ակնկալել որակական բեկում, մանավանդ, որ Հայաստանն ու Վիետնամը չունեն ընդհանուր քաղաքական, տնտեսական օրակարգ:
Սինգապուրը պետք է դիտարկել մի փոքր այլ տեսանկյունից, որովհետև հարավ-արևելյան Ասիայում գտնվող այս երկիրն ունի զւսրգացման մի մոդել, որն ուսանելի է ոչ միայն Հայաստանի, այլև աշխարհի շատ երկրների համար, որոնք ցանկանում են հաղթահարել աղքատությունը, զարգացնել տնտեսությունը:
1965-90 թթ. Սինգապուրում ՀՆԱ-ն մեկ մարդու հաշվով 400 դոլարից բարձրացավ 12,2 հազար դոլարի, ինչի հետևանքով հարավ-արևելյան Ասիայի այս փոքրիկ պետությունը համալրեց աշխարհի տասը հարուստ երկրների թիվը:
Հենց սա է «սինգապուրյան տնտեսական հրաշքի» հիմնական հետևանքը՝ մարդու բարեկեցությունը: Դատարկ սառնարաններով հնարավոր չէ շարունակ խոսել տնտեսական հեղափոխության մասին: Հուսանք՝ Սինգապուրում Նիկոլ Փաշինյանը հասկացել է այս ճշմարտությունն ու այն աքսիոմը, որ պոպուլիզմը բարեփոխումների լավագույն ուղեկիցը չէ:
Սակայն այս պարագայում էլ անպայման չէ ենթադրել, որ Նիկոլ Փաշինյանի մեծաթիվ պատվիրակության այցն արդարացված էր, որովհետև զարգացման մոդել ուսումնասիրելու համար ավելի կարևոր է փորձագիտական, մասնագիտական խմբեր գործուղելը: Համենայն դեպս, քիչ սպասելի է, որ սինգապուրյան այցից հետո Նիկոլ Փաշինյանի հայտարարած տնտեսական հեղափոխությունը բովանդակություն կստանա՝ դուրս գալով կարգախոսային կաղապարից:
Իսկ առայժմ տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանն անում է այն, ինչի համար ընդդիմադիր դիրքերից քննադատել է Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին, այլ խոսքով՝ գործող վարչապետի պաշտոնական այցերն ավելի շատ տուրիստական բնույթ են կրում՝ երկրին չբերելով առարկայական օգուտներ: Նոր Հայաստանում հին ավանդույթները շարունակվում են»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
799 դիտում
19:10 21-12-2023
Մամուլի դեմ կազմակերպված հարձակումները վերջին տարիներին ավելի ու ավելի այլանդակ բնույթ են կրում. ՀԺՄ
1875 դիտում
18:38 26-04-2022
Պետության նկատմամբ անարգանքն արդեն պաշտոնական բնույթ է կրում․ Կարեն Հեքիմյան
Այս բաժնից
1246 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»
1090 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»