8137 դիտում
22:58 07-07-2019
Վրաստանում ավտովթարից տուժած ՀՀ քաղաքացիները կտեղափոխվեն Հայաստան
Վրաստանում են գտնվում ՀՀ ԱԻ փոխնախարար Արմեն Հարությունյանը և առողջապահության փոխնախարար Հովհաննես Հարությունյանը:
Քննարկվում է Թբիլիսի-Սենակ-Լեսելիձե ավտոճանապարհին տեղի ունեցած [url=https://shamshyan.com/hy/article/2019/07/07/1129333/]պատահարի[/url] հետևանքով տուժածների Հայաստան տեղափոխման հարցը. տուժածներից երկուսին, որոնց առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, Հայաստան տեղափոխել ուղղաթիռով, իսկ մյուս երեքին (առողջական վիճակը միջին ծանրության) վրացական շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխել սահման, որտեղից հայկական կողմը տուժածներին շտապօգնության ավտոմեքենաներով կտեղափոխի համապատասխան բժշկական կենտրոն:
Նախարարի հանձնարարությամբ Վրաստանում գտնվող փոխնախարար Ա. Հարությունյանը տեղեկացրեց, որ հուլիսի 8-ի առավոտյան պատահարի հետևանքով 3 տուժածները (Լ. Մ. ծնված 2002 թ., Մ. Մ. ծնված 1988 թ. և Մ. Մ. ծնված 2005 թ.) կտեղափոխվեն Հայաստան, հայտնում է ԱԻՆ պաշտոնական կայքը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր [url=https://shamshyan.com/hy/article/2019/07/07/1129333/]SHAMSHYAN.com[/url]-ը, այսօր՝ հուլիսի 7-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վրաստանում:
Ըստ նախնական տեղեկությունների՝ հայկական համարանիշներով Mercedes մակնիշի 51 TA 100 համարանիշի ավտոմեքենան Թբիլիսի-Սենակ-Լեսելիձե ավտոճանապարհի 100-րդ կմ-ին վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով 3 հոգի մահացել են, 5 հոգի տեղափոխվել են հիվանդանոց:
Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարը տեղի է ունեցել Քարելի քաղաքի վարչական տարածքում և ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին:
Վթարի հետևանքով մահացածներից 2-ը երեխաներ են, մեկը՝ կին:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան հաշվառված է Արագածոտնի մարզի Օշական գյուղի բնակչի անունով և նրանք ընտանիքով այս գիշեր մեկնել էին Վրաստան:
Նմանատիպ նյութեր
13063 դիտում
15:24 14-10-2016
Վթարից տուժած 26 քաղաքացիները և զոհված 2 ուղևորների աճյունները ինքնաթիռով կտեղափոխվեն Երևան
8227 դիտում
19:32 29-06-2016
Լարսի անցակետի մոտ ստեղծվել է վրանային ավան. ՀՀ քաղաքացիները ՌԴ ԱԻՆ օդանավով կտեղափոխվեն Հայաստան
18191 դիտում
19:42 21-03-2020
Տիգրան Ավինյան. Վերին Լարսի անցակետում գտնվող 140 ՀՀ քաղաքացիները կտեղափոխվեն Հայաստան
Այս բաժնից
562 դիտում
14:10 25-11-2024
Կառավարությունը կսուբսիդավորի 2024 թվականին կարկուտի հետևանքով տուժած տնտեսվարողների գյուղատնտեսական վարկերը
1126 դիտում
13:17 25-11-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով, սպասվում է թաց ձյուն