211652_close_icon
views-count52921 դիտում article-date 18:19 07-07-2019

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են 30-ամյա վարորդի Opel Zafira-ն և 60-ամյա վարորդի GAZ-33021-ը. վերջինս կողաշրջվել է. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 07:00-ի սահմաններում, Երևան-Իջևան ավտոճանապարհի 62 կմ հատվածում բախվել են Տավուշի մարզի բնակիչ, 60-ամյա Սաշիկ Զարգարյանի վարած ԳԱԶ-33021 մակնիշի 35 QP 065 համարանիշի և Լոռու մարզի բնակիչ, 30-ամյա Էդգար Աղաբեկյանի վարած Opel Zafira մակնիշի 4577 HT համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ԳԱԶ-33021-ը կողաշրջվել է, իսկ վարորդը տեղափոխվել է Սևանի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Ներսիկ Գրիգորյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Լուսանկարները՝ Մհեր Ղալեչյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+

Նմանատիպ նյութեր