211652_close_icon
views-count161521 դիտում article-date 22:03 06-07-2019

Վազգեն Թորոսյան. Որո՞նք են այս ողբերգական վթարների պատճառները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ֆեյսբուքյան օգտատեր Վազգեն Թորոսյանը՝ անդրադառնալով այսօր Արարատի մարզում տեղի ունեցած ողբերգական [url=https://shamshyan.com/hy/article/2019/07/06/1129303/]վթարին[/url], իր [url=https://www.facebook.com/vazgentorosyan/posts/2292166540841154]էջում[/url] գրել է. «- Մենք մեքենայի վրա ցանկալի (գոլդ) համարների գումար ունենք, բայց մանկական նստատեղի (քարսիթի) համար բողոքում ենք, թե փող չկա։ - Մենք ամրագոտի կապելը համարում ենք նեղություն, դիտավորյալ չենք կապում, հետո թեթև վթարից գլխով դիմապակու հետ մենամարտը պատրվելուց հետո էլի չենք կապում(եթե ողջ ենք մնում)։ - Մենք կարող ենք ամենավատ տեսանելիության պայմաններով մահացու վտանգավոր վազանց մտնել, որ 5 րոպե շուտ տեղ հասնենք, բայց 200 մետր այնկողմ խաշած կուկուռուզ տեսնել ու 40 րոպե կանգնել կուկուռուզ ուտելու։ - Մենք երեխեքին դնում ենք գիրկներս ու միասին «ռույլ պահելով» քշում ենք։ - Մենք մեքենայի ապակիները մգեցնելու գումար ունենք, բայց մեքենայում դեղատուփ ու կրակմարիչ դնելու գումար չունենք։ - Մենք անորակ ու պայթյունավտանգ գազաբալոններով հասարակական տրանսպորտ ենք պահում։ - Մենք տեխզննման կտրոնը բանկից առնում ենք ու ճպցնում մեքենայի դիմապակուն ու ձևացնում, թե մեքենան սարքին է, իսկ գազի ստուգման թղթերը առնում դնում ենք բառդաչոկը, որ չտուգանվենք։ - Մենք չենք սիրում, երբ մեզ տուգանում են արագաչափերը, տեսախցիկները, ճանապարհային ոստիկանությունը։ - Մենք ճանապարհային նշանները գողանում ենք։ - Մենք խախտումների դեմ պայքարողներին անվանում ենք գործ տվող։ - Մենք մեր անվտանգության վրա խնայող ժողովուրդ ենք։ - Մենք իրավախախտին կարեկցող, արդար տուգանքին թալան անվանող ժողովուրդ ենք։ - Մենք հետևություններ չենք անում մեր սխալներից։ - Մենք ավտովթարների պատճառով անցած տարի պակասել ենք 343 հոգով։ Իսկ այս տարվա առաջին կիսամյակային ցուցանիշներով (սա ոչ պաշտոնական) 155 հոգով»: Ինչպես ավելի վաղ հայտնել էր [url=https://shamshyan.com/hy/article/2019/07/06/1129303/]SHAMSHYAN.com[/url]-ը, այսօր դաժան ու ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 15։20-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի, ժողովրդին հայտնի՝ Արարատի Զոդի կարմրջի վրա բախվել են Toyota մակնիշի 096 FF 96 համարանիշի, ВАЗ 2106 մակնիշի 35 LQ 998 համարանիշի և մարդատար «Գազել» մակնիշի 2304 Լ համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2019/07/06/1129303/]հայտնել էր [/url] ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Գազել»-ում հրդեհ է բռնկվել, և այն վերածվել է մոխրակույտի։ Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի հրշեջ փրկարար ջոկատը 1 մարտական հաշվարկով, ովքեր քաղաքացիների օգնությամբ մարել են «Գազել»-ում առաջացած հրդեհը, և այնտեղ հայտնաբերել են այս պահի դրությամբ 6 մոխրացած դի։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Աշոտ Սայադյանն ու հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանը: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Արարատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը վարչության պետ Արմեն Գասպարյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանի գլխավորությամբ։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր