211652_close_icon
views-count1461 դիտում article-date 09:28 04-11-2014

Ռեսուրսը կա. հարցն այն է, թե որո՞նք են առաջնահերթությունները. Յիգալ Էրլիխ.168 ժամ

«168 ժամ»-ի հետ հարցազրույցում Յիգալ Էրլիխը, ով համարվում է Իսրայելի վենչուրային ինդուստրիայի հիմնադիրը, նշել է. «Իրավիճակը հասկանալու ամենաարդյունավետ մեթոդներից մեկը մարդկանց պարզապես հարցեր տալն է։ Ես այստեղ որոշ մարդկանց տվեցի նույն հարցը՝ ի՞նչ եք կարծում՝ Հայաստանն ունի՞ ռազմավարական զարգացման պլան։ Դուք ունե՞ք դա, թե՞ ոչ։ Ի՞նչ է իրականում ցանկանում կառավարությունը՝ օրինակ դուք գիտե՞ք»: Վերջինիս խոսքով՝ կառավարությունը պետք է հստակ որոշի իր առաջնահերթությունները, իր ռազմավարական նպատակները, պատկերացնի, թե ինչ տնտեսություն է ուզում ունենալ և քայլեր ձեռնարկի այդ ուղղությամբ, և եթե հայտարարվում է, որ Հայաստանը պետք է ունենա գիտելիքահենք տնտեսություն, որի մեջ մեծ կշիռ ունի Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտը, ապա անհրաժեշտ է ռեսուրսներ ներդնել կրթության ու գիտության մեջ։ Արդարացմանը, թե՝ ռեսուրսները սուղ են, նա արձագանքել է. «Բոլոր երկրներում նույն բանն են ասում։ Սակայն այդպես չի լինում, որ կառավարությունը ռեսուրսներ չունենա։ Այլ բաների համար ռեսուրսներ ունեն, չէ՞։ Ռեսուրսը կա. հարցն այն է, թե որո՞նք են առաջնահերթությունները»: Ըստ Յ. Էրլիխի՝ Հայաստանում անցկացրած երեք օրերի ընթացքում ինքը տպավորություն է ստացել, որ նման հարցերում կառավարությունն իրականում ներգրավվածություն չունի. «Մարդկանց հարցնում էի՝ այսինչ բանն ո՞վ է կազմակերպել, այնինչ բանն ո՞վ է նախաձեռնել… Կառավարությունը պատասխանների մեջ չէր նշվում։ Այնպիսի տպավորություն է, որ կառավարությանը դա չի հետաքրքրում»: Մեկ այլ դիտարկմանը, որ ՀՀ կառավարությունը մշակել է տարբեր ռազմավարություններ ու հայեցակարգեր՝ ՏՏ ոլորտի զարգացման, զբոսաշրջության և գերակա ուղղություն հայտարարված այլ ոլորտների վերաբերյալ, Յ. Էրլիխը պատասխանել է. «Եթե դու ունես ռազմավարություն, ապա ցույց տուր, որ ցանկանում ես այն իրագործել, պետք է քայլեր ձեռնարկես, ոչ թե պարզապես խոսես դրա մասին»։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր