211652_close_icon
views-count4182 դիտում article-date 19:06 06-07-2019

Գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ. տուժածներ չկան

Հուլիսի 6-ին, ժամը 13։19-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Փշատավան գյուղի 19-րդ փողոցի տներից մեկի 2-րդ հարկում տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:46-ին, մարվել՝ 13:51-ին: Այրվել են 10 կգ-անոց գազի բալոնից արտահոսած գազը և խոհանոցի դուռը (մոտ 3 քմ):

Նմանատիպ նյութեր