slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Արտակարգ  դեպք Երևանում․ Mercedes-ում տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ․ վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
211652_close_icon

Արտակարգ  դեպք Երևանում․ Mercedes-ում տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ․ վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count18065 դիտում article-date 13:16 23-05-2023
Այսօր՝ մայիսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տիգրան Մեծի պողոտայի և Գլինկայի փողոցի խաչմերուկում ավտոմեքենա է այրվում։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՓԾ Երևանի թիվ 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաք գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ։ 

Ըստ նախնական տեղեկությունների՝ պարզվել է՝ Mercedes մակնիշի ավտոմեքենայում տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ։

Տեղում պարեկ Նարեկ Ավետիսյանն ու կրտսեր պարեկ Ղազար Ղազարյանը սահմանազատել են տարածքը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա, որպեսզի հրշեջ-փրկարարները աշխատեն։

Օպերատիվորեն ժամանել են նաև շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը՝ ովքեր վարորդին նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա փրկարարները վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ 

Պարեկային ծառայությունը պարզում է հիվանդանոց տեղափոխված վարորդի ինքնությունը։ 

Լուսանկարները Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+

Նմանատիպ նյութեր