2431 դիտում
16:20 06-07-2019
Ցեղասպանության թանգարանի էքսկուրսիաները կդառնան վճարովի․ Հարություն Մարության
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի այցելուների համար էքսկուրսիաները կդառնան վճարովի, իսկ մուտքը կշարունակի մնալ անվճար: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանը:
«Մեր թանգարան-ինստիտուտը դարձել է հիմնադրամ և այժմ ֆինանսավորման այլ աղբյուրներ ունենալու անհրաժեշտություն կա: Հիմնական ծախսերը ֆինանսավորում է պետությունը, սակայն դա հերիքում է աշխատավարձերն ու կոմունալ ծախսերը հոգալու համար: Ծրագրերի, ցուցահանդեսների, մեծ թվով այցելուներ ընդունելու համար մեզ պետք են մեծ թվով ֆինանսական և մարդկային ռեսուրսներ, որոնք պետք է ինքներս գտնենք»,- նշեց Մարությանը:
Նրա խոսքով՝ այս կերպ ֆինանսներ ձեռք բերելն ընդունված է ամբողջ աշխարհում:
«Մեզ մոտ էքսկուրսիաներն անց են կացվում հայերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն և գերմաներեն լեզուներով և մշտապես եղել են անվճար: Այժմ մուտքավճարը կշարունակի մնալ անվճար, իսկ էքսկուրսիաները մինչև 25 հոգանոց 1 խմբի համար կլինի մոտ 5000 դրամ: Հայերենով էքսկուրսիաները կլինեն մոտ 2500 դրամ»,- ընդգծեց թանգարանի տնօրենը և հավելեց, որ ուսումնասիրություն են անցկացրել Հայաստանի այլ թանգարաններում և իրենք էլ ընդունել են նույն գները:
Մարությանի պնդմամբ՝ էքսկուրսիաների վճարովի դարձնելը հնարավորություն կտա տուրօպերատորներին նախօրոք ամրագրում կատարել:
Նմանատիպ նյութեր
9565 դիտում
19:39 23-04-2014
«Յունի Փրոջեքթս»-ը սկսում է գարնանային արշավները և էքսկուրսիաները դեպի Հայաստանի տեսարժան վայրեր
2889 դիտում
18:35 26-04-2014
«Յունի Փրոջեքթս»-ը սկսում է գարնանային արշավները և էքսկուրսիաները դեպի Հայաստանի տեսարժան վայրեր
Այս բաժնից
949 դիտում
19:26 27-11-2024
Ջերմուկ քաղաքի խաչմերուկից Սարավան-«Զանգեր» հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար
604 դիտում
19:14 27-11-2024
Հայաստանը ողջունում է Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնությունը
2128 դիտում
18:52 27-11-2024
Ուժային կառույցներում մի շարք նշանակումներ են արվել