211652_close_icon

Թուրքիայում վճռաբեկը բեկանել է թուրք մտավորականների ցմահ ազատազրկման պատժաչափը

views-count2339 դիտում article-date 13:37 06-07-2019
Թուրքիայի վճռաբեկ դատարանը բեկանել է Ահմեդ Ալթանի, Մեհմեդ Ալթանի և Նազլը Ըլըջաքի համար առաջին ատյանի դատարանի որոշած ցմահ պատժաչափը։ Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականը, վճռաբեկ դատարանը բեկանման որոշման մեջ նշել է, որ Ահմեդ Ալթանը և Նազլը Ըլըջաքը ոչ թե Սահմանադրական կարգն են խախտել, այլ գիտակցաբար օգնել են գյուլենականներին։ Դատարանը, բեկանելով Ահմեդ Ալթանի, Մեհմեդ Ալթանի և Նազկը Ըլըջաքի համար դատարանի սահմանած ցմահ պատժաչափը, որոշել է ազատ արձակել Մեհմեդ Ալթանին, սակայն կալանքի տակ պահել Ահմեդ Ալթանին և Նազլը Ըլըջաքին։ Նշենք, որ թուրք մտավորականներ Մեհմեդ Ալթանը և Ահմեդ Ալթանը Հայոց ցեղասպանությունը ճանաչող հայտնի գործիչներից են և մշտապես կոչ են արել իշխանություններին ճանաչել այն։ Նրանք ձերբակալվել էին հեղաշրջման փորձից հետո՝ մեղադրվելով սահմանադրական կարգի տապալման եւ գյուլենականներին օգնելու մեջ և դատապարտվել ցմահ ազատազրկման։

Նմանատիպ նյութեր