Դատարանը օդաչու Նադեժդա Սավչենկոյին մեղավոր է ճանաչել. ավելի ուշ կհրապարակվի պատժաչափը
ՌԴ Ռոստովի մարզի Դոնեցկի շրջանային դատարանը մեղավոր է ճանաչել ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոյին՝ ռուս լրագրողների մահվան մեջ, հաղորդում է Tass գործակալությունը:
Դատարանի վճռով՝ Սավչենկոն մեղավոր է ճանաչվել Իգոր Կորնելյուկի և Անտոն Վոլոշինի սպանության, ինչպես նաև ՌԴ պետական սահմանը անօրինական կերպով հատելու և խաղաղ բնակիչների վրա հարձակվելու մեջ:
Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Սավչենկոն, նա չի պատրաստվում բողոքարկել դատավճիռը: Մարտի 22-ին կհրապարակվի վերջինիս պատժաչափը: