66335 դիտում
12:19 06-07-2019
Գեղարքունիքի մարզում «Ծովագյուղ» սուպերմարկետի դիմաց ՊՆ ծառայողը 06-ով վրաերթի է ենթարկել 15-ամյա երեխայի․ վիրավորին հիվանդանոց է ուղեկցել ՃՈ վաշտի հրամանատարը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր, հուլիսի 6-ին վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Մարտունի քաղաքի բնակիչ 39-ամյա Հովհաննես Ավետիսյանը իր վարած ВАЗ 2106 մակնիշի 34 VZ 328 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի «Ծովագյուղ» սուպերմարկետի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտնի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին՝ այդ պահին դեպքի վայրով անցնող ՀՀ ՊՆ հաշվեկշռում գրանցված շտապօգնության մեքենայով Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի ուղեկցությամբ տեղափոխել Սևանի բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել նույն վաշտի 1-ին դասակի ծառայողները դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանի գլխավորությամբ։
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի հետաքննիչ Ներսես Գրիգորյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածը Սիսիանի բնակիչ է, անչափահաս է։ Նա Սիսիանի վոլեյբոլի թիմի անդամ է, և թիմակիցների հետ Վանաձորից, որտեղ մասնակցել էին վոլեյբոլի մրցումներին, վերադառնում էին Սիսիան։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գևորգ Ղազարյանի
[color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2119 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)