211652_close_icon
views-count125081 դիտում article-date 10:25 05-07-2019

Արտակարգ դեպք Երևանում․ ծեծի է ենթարկվել Գլխավոր դատախազության մինչդատական քրեական վարույթի օրինականության վերահսկողության բաժնի պետի տեղակալը

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ, հուլիսի 4-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։40-ի սահմաններում Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել Երևան քաղաքի Նորաշեն թաղամասի շենքերից մեկի բնակչուհուց, ով հայտնել է, որ իր տան վրա հարձակում է եղել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են մեկնել Ոստիկանության Մաշտոցի բաժնի և Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ վաշտի աշխատակիցները, ովքեր նշված վայրից վիճաբանություն կատարելու կասկածանքով Ոստիկանության Մաշտոցի բաժին են ներկայացրել նույն թաղամասի բնակիչ 17-ամյա Է․Հ-ին։ Գ․ Շամշյանի տեղեկություններով, ըստ նախնական տեղեկությունների՝ վիճաբանություն է տեղի ունեցել ահազանգող քաղաքացուհի Վ․Ծ-ի ամուսնու՝ նույն հասցեի բնակիչ 47-ամյա Արման Հակոբյանի միջև, որի ժամանակ Է․Հ-ն հարվածել է Վ․Ծ-ին և Ա․ Հակոբյանին, պատճառելով վնասվածքներ։ Արդեն ոստիկանությունում Է․Հ-ն հայտնել է, որ Ա․ Հակոբյանը մինչ այդ ձեռքերով հարվածել է իրեն, պատճառելով ֆիզիկական ցավ, իսկ վիճաբանության ժամանակ Ա․ Հակոբյանի մտերիմներից մեկն էլ հարվածել է իր գլխին, ինչի հետևանքով իրեն պատճառվել է ֆիզիկական ցավ։ Փաստի առթիվ Ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ա․ Հակոբյանը աշխատում է ՀՀ գլխավոր դատախազությունում, մինչդատական քրեական վարույթի օրինականության վերահսկողության բաժնի պետի տեղակալ։ [color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր