211652_close_icon
views-count41438 դիտում article-date 00:03 05-07-2019

Ոստիկանության Մաշտոցի բաժնի և Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները, ի պաշտպանություն ոստիկան Ա. Խաչատրյանի, աշխատանքից ազատման դիմումներ են ներկայացրել. Հայկ Ստեփանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ոստիկանության Մաշտոցի բաժնի և Դավիթաշենի բաժանմունքի ոստիկաններն աշխատանքից ազատվելու դիմումներ են ներկայացրել և միանալու եմ մեր ակցիային ՝ի պաշտպանություն ոստիկան Անդրանիկ Խաչատրյանի, որի խափանման միջոցը չեն փոխել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջով ուղիղ եթերով հայտարարեց ոստիկանին սատարողներից Հայկ Ստեփանյանը: «Փաստացի ստացվում է, որ երկու բաժին զեկուցագիր է ներկայացրել, աշխատանքից ազատվում է՝ սատարելով մեր ընկերոջը՝ Անդրանիկին»,- ասաց նա: Նրա խոսքով՝ նման իրավիճակ դատարանների պատճառով է ստեղծվել, դատարանները դեռ այնպիսին չեն, ինչպիսին իրենք են ցանկանում տեսնել: «Կրկին ու կրկին քաղաքական որոշումներ են կայացնում՝ չնայելով գործի էությանը: Ոստիկաններն, ի բողոք դրան, դիմումներ են ներկայացրել, և նաև նրանք, ովքեր այլևս չեն աշխատում, դիմումները ներկայացրել են նախկինում, միանալու են մեր ակցիային»,- ասաց նա: Նա նաև դիմեց ոստիկաններին՝ նշելով, որ իրենք փորձում են իրենց իրավունքները պաշտպանել, որ ոստիկանական համակարգում աշխատելով իմանան, որ եթե ինչ-որ մեկին բերման ենթարկեն, հետո իրենց որպես վճիռ՝ խոշտանգման 12 տարի դատարանը չնշանակի: Հիշեցնենք, որ մի խումբ քաղաքացիները բողոքի ակցիա էին իրականացնում Ազգային ժողովի դիմաց: Նրանք «Ազատություն Անդրանիկին», «Անդրանիկը ես եմ» վանկարկումներով պահանջում էին ազատ արձակել օրերս կալանավորված ոստիկան Անդրանիկ Խաչատրյանին։ Նրանք գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից պահանջում են ազատել Անդրանիկ Խաչատրյանին և պնդում են, որ նա պաշտոնական լիազորությունները չի չարաշահել, այլ կատարել է հրաման: Հիշեցնենք, որ Երևանի «Լույս» դաշինքի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը մոտ մեկ ամիս առաջ դիմել էր ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին և հայտնել, որ ոստիկանության ծառայողները ծեծի են ենթարկել իր մերձավորին: Այնուհետև Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել էր քրեական գործ՝ խոշտանգման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու: Երկու ոստիկանի մեղադրանք էր առաջադրվել և դատարան միջնորդություն ներկայացվել նրանց նկատմամբ խափանման միջոցը կալանավորում ընտրելու վերաբերյալ: Դատարանը Անդրանիկ Խաչատրյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրել: Մանրամասները՝ տեսանյութում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր