211652_close_icon
views-count44842 դիտում article-date 16:18 04-07-2019

Արարատի մարզում ավտովթարի է ենթարկվել Լուսառատի գյուղապետը․ BMW-ն բախվել է գյուղապետի Hyundai-ին, Hyundai-ն էլ երկաթե արգելապատնեշներին, ժամանել են ՃՈ վաշտի և դասակի հրամանատարները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, հուլիսի 4-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։50-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 23 կմ հատվածում բախվել են Hyundai մակնիշի 500 LL 70 համարանիշի և BMW մակնիշի 36 DA 441 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Hyundai-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի բաժանարար երկաթե արգելաշապատնեշներին, տապալել այն և հայտնվել ճանապարհի մեջտեղում։ Բախման հետևանքով ինչ-որ իր թռել է ճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտի և վնասել դեպի Երևան ընթացող Nissan մակնիշի 17 AU 777 համարանիշի ավտոմեքենայի դիմապակին։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2--րդ վաշտի ծառայողները վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է BMW-ի վարորդը, ով դեպի Երասխ ընթանալիս, բախվել է Hyundai-ին ու դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել դաշտամիջյան հատվածում, ջրատարի մեջ։ Օպերատիվորեն ժամանել են նաև Ապահովագրական ընկերության ներկայացուցիչները։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Անուշավան Սաղոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Hyundai-ի վարորդը Արարատի մարզի Լուսառատ գյուղի գյուղապետն է։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 82+
82+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր