Վարչապետը Կարեն Ղարիբյանին նշանակել է ԱԱԾ Օպերատիվ-տեխնիկական գլխավոր վարչության պետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրամանագիր է ստորագրել Կարեն Ղարիբյանին Ազգային անվտանգության ծառայության Օպերատիվ-տեխնիկական գլխավոր վարչության պետ նշանակելու մասին։ Այս մասին տեղեկացնում է կառավարության կայքը։
«Ղեկավարվելով «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով՝
Կարեն Ղարիբյանին նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության օպերատիվ-տեխնիկական գլխավոր վարչության պետ»,– ասվում է հրամանագրում։