ՀՀ վարչապետը կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ է նշանակել
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Ծովինար Սողոմոնյանը նշանակվել է ՀՀ կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ։
Վարչապետի համապատասխան որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ կետի առաջին պարբերությամբ և 15-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետով՝
Ծովինար Սողոմոնյանին նշանակել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ»։