Հուլիսի 14-ին բոլորս դեպի «Հանրապետական» մարզադաշտ
ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի խորհրդական Զոհրապ Եգանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հուլիսի 14-ին, ժամը 18։45-ին, բոլորս միասին դեպի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտ։
Մեր 19 տարեկանները խաղալու են Իսպանիայի իրենց հասակակիցների դեմ։ Տղերքը բոլորիս կարիքն ունեն, պլանավորեք ֆուտբոլի գալ ընտանիքներով, ֆուտբոլ գնալը դարձնենք մշակույթ։
Ի դեպ` տոմսը նաև զեղչի կտրոն է VLV խանութների ցանցում»։


