211652_close_icon
views-count1937 դիտում article-date 23:20 03-07-2019

Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել վերելակից

Հուլիսի 3-ին, ժամը 17:31-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Քաջազնունու փողոցի թիվ 14 շենքի վերելակը խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել վերելակից:

Նմանատիպ նյութեր