Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկել է մի խումբ պաշտոնյաների կոչումներ շնորհել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սահմանադրության օրվա կապակցությամբ առաջարկել է կոչումներ շնորհել մի խումբ պաշտոնյաների: Վարչապետն այս մասին գրառում է կատարել Ֆեյսբուքի էջում, որտեղ նշված է․
«ՀՀ Սահմանադրության օրվա կապակցությամբ որոշում եմ կայացրել.
- ՀՀ ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ Օնիկ Գասպարյանին շնորհել գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում,
- ՀՀ ԶՈւ կապի զորքերի պետ Թեմուր Շահնազարյանին շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում,
- ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին շնորհել արդարարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստճան,
- ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում,
- ՀՀ ոստկանության պետ Վալերիյ Օսիպյանին շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում,
- Քննչական կոմիտե նախագահ Հայկ Գրիգորյանին շնորհել արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան,
- ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին շնորհել արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան,
- Պետական պահպանության ծառայության պետ Գրիգորի Հայրապետովին շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում:
Որոշումներն ուժ մեջ կմտնեն Հանրապետության նախագահի կողմից համապատասխան հրամանագրերը ստորագրելուց հետո»: