211652_close_icon

Ի տարբերություն մայրաքաղաքի որոշ հատվածների՝ Դավիթաշենում ասֆալտապատումը կատարվում է օպերատիվ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count23355 դիտում article-date 20:04 02-07-2019
Վերջին օրերին մայրաքաղաքի որոշ հատվածներում սկսվել են ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները և այդ ամենի արդյունքում որոշ ճանապարհներին երթևեկությունը կաթվածահար է լինում: Վարորդները իրենց գոհունակությունն են հայտնում կատարված աշխատանքների համար, միևնույն ժամանակ բարձրաձայնում են, որ անհասկանալի է, թե ինչու են ասֆալտապատում կատարում այն ճանապարհներին, որտեղ դրա կարիքը չկա, նշելով նաև, որ երբ նման ձևով աշխատում էին Տարոն Մարգարյանի քաղաքապետ եղած ժամանակ, նրան ընդդիմացողներն ասում էին, թե որակյալ ասֆալտը քանդում, նորից ասֆալտապատում են անում: Հույս ունենք, որ քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորությամբ Երևանում ասֆալտապատման աշխատանքները կկատարվեն որակյալ ու մի քանի տարի մայրաքաղաքի բնակիչներն ու հյուրերը ականատես չեն լինի, թե ինչպես են հերթական անգամ քանդում ասֆալտը, որպեսզի նորից կատարեն ասֆալտապատում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ հուլիսի 2-ին, Դավիթաշենի վարչական տարածքում կատարվում էին ասֆալտապատման աշխատանքներ և ի տարբերություն մայրաքաղաքի որոշ հատվածներում կատարված նմանատիպ աշխատանքների՝ այստեղ ճանապարհաշինարարները գործում էին օպերատիվ՝ քանդած փոսը կարճ ժամանակում լցվում էր ասֆալտով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 78+
78+

Նմանատիպ նյութեր