1637 դիտում
21:28 02-07-2019
Արցախի շուրջ 150 մանկավարժ մասնակցել է ԵՊԲՀ-ի առաջին բուժօգնության ծրագրին
Բժշկական համալսարանի նախաձեռնությամբ իրականացված ծրագրի շրջանակում Արցախի դպրոցների և նախադպրոցական հաստատությունների շուրջ 150 մանկավարժ անցավ առաջին բուժօգնության վերապատրաստման դասընթացներ: Ապագա բժիշկները 2 օր շարունակ` հունիսի 29-ից 30-ը, սովորեցրել են օձի, կարիճի խայթոցների և այրվածքների ժամանակ յուրաքանչյուրի համար կենսական նշանակություն ունեցող հմտություններ: Առաջին բուժօգնության ծրագրի մասնակիցները ծանոթացել են անհրաժեշտ միջոցառումներին՝ տուժածի կյանքը փրկելու և հնարավոր բարդությունները կանխելու նպատակով:
Արցախում մեկնարկած ԵՊԲՀ-ի ծրագրի հիմքում կարևոր գաղափար է՝ առաջին բուժօգնության հմտություններ ուսուցանել
յուրաքանչյուրին, հատկապես՝ ուսուցիչները, դաստիարակներին, այդ թվում՝ աշակերտներին: Կարևոր է, որ յուրաքանչյուր քաղաքացի տիրապետի՝ ինչպես կարելի է վարվել այս կամ այն իրավիճակում՝ չվնասելով սխալ միջամտություններով, քանի որ առաջին բուժօգնությունը կարող է ճակատագրական լինել տուժածի համար:
Արցախում առաջին բուժօգնության դասընթացին մասնակիցների հետաքրքրվածությունն ու ներգրավվածությունը գնահատվել է գերազանց, քանի որ մասնակիցների թիվը է եղել սահմանվածից ավելին:
Հաշվի առնելով այս հանգամանքները՝ ԵՊԲՀ-ն նախատեսվում է շարունակել ծրագիրը Արցախում՝ ընդգրկելով ավելի շատ մասնակիցների: Արցախից մեկնարկած ծրագիրն անց է կացվել Արցախի Հանրապետության Առողջապահության, Կրթության և Գիտության նախարարների հովանու ներքո։ ԵՊԲՀ-ի նախաձեռնած ծրագիրը շարունակական կլինի և կիրականացվի հանրապետության այլ դպրոցների և նախադպրոցական հաստատությունների մանկավարժների համար։ Երիտասարդ բժիշկների և ԵՊԲՀ ուսանողների խումբը Արցախում ծրագիրն իրականացրել է պրոռեկտոր Գառնիկ Ավետիսյանի գլխավորությամբ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
3599 դիտում
18:28 19-04-2019
Կոմիտասի անվան ազգային քառյակի՝ Կոմիտասի 150 ամյակին նվիրված առաջին համերգը ԵՊԲՀ-ում էր
2236 դիտում
12:51 24-08-2022
Անկանխիկ գործարքների դեպքում 10 տոկոս հետվճարի ծրագրին մասնակցել է շուրջ 17 հազար կենսաթոշակառու
Այս բաժնից
550 դիտում
18:58 04-02-2025
ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Ֆրանսիայի ԱԳՆ-ում ֆրանսահայ համագործակցության պատվիրակությանը
574 դիտում
18:28 04-02-2025
Փետրվարի 8-ին կտրվի Հայ կոմպոզիտորական արվեստի 16-րդ փառատոնի մեկնարկը
2464 դիտում
18:19 04-02-2025
Կբարելավվի ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների նշանակման գործընթացը