Տիտե. Մեսիին հնարավոր չէ կանգնեցնել, կարելի է միայն դանդաղեցնել
Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Տիտեն անդրադարձել է Ամերիկայի Գավաթի կիսաեզրափակիչում Արգենտինայի հետ հանդիպմանը:
«Մենք խոսում ենք ոչ միայն արգենտինացիների անհատական խաղի մասին: Նրանք աճել են որպես թիմ:
Կոլեկտիվը ուժեղացնում է անհատականությունը: Հնարավոր չէ խաղից չեզոքացնել Մեսիին, ոչ: Նրան կարելի է դանդաղեցնել, սակայն ամբողջությամբ չեզոքացնել նրա գործողությունները՝ ոչ:
Այնպես, ինչպես Կոուտինյոն չի չեզաքացնի ինքն իրեն, Ֆիրմինոն, Դավիդ Ներեսը: Ինչ որ պահի նրանք կարող են վճռորոշ քայլ կատարել:
Եթե երկրպագուները մեզ կարողանան այնպես աջակցել, ինչպեես հյուրանոց ժամանելիս, մենք խաղացողներրով գոհ կլինեն և լրացուցիչ ուժեր կստանանք», ասել է Տիտեն:
Բրազիլիա-Արգենտինա հանդիպումը կկայանա հուլիսի 3-ին՝ Երևանի ժամանակով 04:30-ին: