211652_close_icon
views-count1147 դիտում article-date 16:10 02-07-2019

Հետախուզվողը օդանավակայանում ներկայացավ Արաբկիրի ոստիկաններին

Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ հուլիսի 1-ին, ժամը 10.35-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահում ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզներին է ներկայացել 51-ամյա Տիգրան Օ.-ն, որը 2016թ. դեկտեմբերի 24-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 205 հոդվածի (հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելը) 2-րդ մասի մեղադրանքով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր