211652_close_icon
views-count1063 դիտում article-date 14:06 02-07-2019

Ոստիկանները երիտասարդի մոտ զենք են հայտնաբերել

Հուլիսի 1-ին ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ 23-ամյա երկու երիտասարդ «Օպելով» շրջում են Չարենցավան քաղաքում, և նրանցից մեկի մոտ զենք կա: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ ժամը 20.40-ին, Չարենցավան քաղաքի 1/Ա թաղամասից վերջինս բերման է ենթարկվել բաժին: Նրա մոտ եղել է «Սայգա» տիպի ողորկափող, որսորդական հրացան: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր