211652_close_icon
views-count803 դիտում article-date 19:14 01-07-2019

ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության մասնագետների խումբն այցելել էր էկոնոմիկայի նախարարություն

Հունիսի 28-ից հուլիսի 1-ը ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության մասնագետների խումբն այցելել էր էկոնոմիկայի նախարարություն: Գերատեսչությունում անցկացվեց «Քաղաքացիական պաշտպանության կազմավորումների գործողությունները ռազմական դրության պայմաններում ազգաբնակչությանը սննդով և նյութատեխնիկական միջոցներով ապահովման միջացառումների իրականացման ժամանակ» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն: Միջոցառման նպատակն էր բարձրացնել արձագանքող ուժերի պատրաստվածությունն իրենց առջև դրված խնդիրների կատարման ուղղությամբ, կատարելագործել աշխատանքային խմբերի ներդաշնակ աշխատանքները ռազմական դրության ժամանակ: Ըստ սցենարի՝ հակառակորդի կողմից ռմբակոծության հետևանքով Տավուշի և Գեղարքունիքի մարզերի սահմանամերձ համայնքներից տեղի է ունեցել բնակչության մասնակի տարհանում: Քննարկվեցին տարհանված բնակչության տեղաբաշխման վայրերում սննդով ու առաջին անհրաժեշտության ապրանքներով ապահովման հետ կապված հարցերը:

Նմանատիպ նյութեր