211652_close_icon
views-count1097 դիտում article-date 14:49 01-07-2019

Աշտարակի ոստիկանները բռնել են երկաթյա դռներ գողացած անձանց

Հուլիսի 1-ին, ժամը 01.30-ի սահմաններում, ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները գիշերային շրջիկ ծառայություն կատարելիս Աշտարակ քաղաքի Քասախի փողոցում գտնվող նախկին առևտրի կենտրոնի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, «ՎԱԶ-2106» ավտոմեքենայով հանդերձ՝ բերման են ենթարկել երեք քաղաքացու: Ավտոմեքենայի տանիքն դրված է եղել մետաղյա 2 դուռ: Բերման ենթարկվածները խոստովանական բացատրություններ են տվել, որ ժամը 01.00-ի սահմաններում դռները գողացել են չգործող առևտրի կենտրոնի շենքից: Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողի անձը պարզելու ուղղությամբ: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր