1840 դիտում
14:22 01-07-2019
Հայաստանն ու Իրանը էներգետիկ համագործակցության մի շարք հարցեր են քննարկել
Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը hունիսի 25-ին հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար և Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ռեզա Արդաքանիանի (Reza Ardakanian) հետ: Հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ-Իրան հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես, անդրադարձ է եղել Հայաստան-Իրան 3-րդ բարձրավոլտ գծի շինարարությանը, գազ-էլեկտրաէներգիա փոխանակման ծրագրին, Մեղրի ՀԷԿ-ի կառուցմանը և երկկողմ տնտեսական հարաբերություններին առնչվող մի շարք այլ հարցերի:
ՀՀ դեսպանն իր զրուցակցին տեղեկացրել է հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համատեղ 16-րդ նիստի նախապատրաստման ուղղությամբ Հայաստանի կառավարության կողմից իրականացված կազմակերպական աշխատանքների մասին:
Ռեզա Արդաքանիանն իր հերթին հայտնեց, որ իրանական կողմը համակողմանի նախապատրաստական աշխատանքներ է իրականացնում առաջիկայում կայանալիք միջկառավարական համատեղ նիստի կազմակերպման համար:
Նմանատիպ նյութեր
1113 դիտում
15:34 28-03-2022
Իրանը եւ Հայաստանը քննարկել են երկարաժամկետ համագործակցության զարգացումն էներգետիկ ոլորտում
Այս բաժնից
871 դիտում
19:53 13-11-2024
Ղրղզստանում հայտարարել են իշխանությունը զավթելու փորձի խափանման մասին
850 դիտում
18:50 13-11-2024
Ուրուգվայը Ադրբեջանին կոչ է անում ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և պատանդներին
1009 դիտում
18:39 13-11-2024
Հունաստանը զորավարժություններ է անցկացնում Թուրքիայի սահմանի մոտ