211652_close_icon

Արթուր Դավթյան. Վահագն Դավթյանի մեդալն ուժ տվեց ինձ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count2958 դիտում article-date 23:45 30-06-2019
Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի առաջատարներից Արթուր Դավթյանը Մինսկում ավարտված Եվրոպական խաղերի հենացատկի չեմպիոնի կոչումը նվաճելուց հետո ՀԱՕԿ լրատվականի հետ ճեպազրույցում պատմեց տպավարությունների մասին: «Անբացատրելի զգացողություններ են, չեմ կարող ոչինչ ասել: Այս մեդալը մեզ շատ էր պետք, ուրախ եմ, որ Վահագն Դավթյանն արծաթե մեդալ նվաճեց. դա ինձ ուժ տվեց և վարժությունս կատարեցի անթերի: Շնորհակալ եմ մարզիչներիս, ընկերներիս, ովքեր կողքիս էին, օգնում էին: Երեկվանից հետո դժվար էր, բայց հոգեբանորեն հավաքվեցի և կարողացա այսօր լավ հանդես գալ»,- ասաց Արթուր Դավթյանը: Եվրոպական խաղերում Արթուր Դավթյանը հանդես էր եկել նաեւ բազմամարտի (5-րդ տեղ) եւ ազատ վարժության (6-րդ տեղ) եզրափակիչներում: Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Վահագն Դավթյանն արծաթե մեդալ էր նվաճել օղակների վարժությունում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր