3137 դիտում
17:45 30-06-2019
Մինսկ-2019․ Արթուր Հովհաննիսյանը՝ Եվրոպական խաղերի չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բռնցքամարտիկ Արթուր Հովհաննիսյանը (49 կգ) դարձավ երկրորդ Եվրոպական խաղերի չեմպիոն։
Եզրափակիչում Հովհաննիսյանը մենամարտեց վրացի Սախիլ Ալախվերդովիի հետ և 4։1 հաշվով հաղթանակ տոնեց։
Եվրոպական խաղերի ծրագրում ընդգրկված բռնցքամարտը նաև Եվրոպայի առաջնություն էր, ուստի Արթուր Հովհաննիսյանը նվաճեց նաև Եվրոպայի չեմպիոնի կոչումը։
Հիշեցնենք, որ Մինսկում ընթացող Եվրոպական խաղերում Արթուր Հովհաննիսյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 5:0 հաշվով հաղթել էր Բելառուսը ներկայացնող Եվգենի Կարմիլչուկին:
1/4 եզրափակիչում Հովհաննիսյանը 4։1 հաշվով պարտության էր մատնել ռումինացի Կոսմին Գիրլեանուին, իսկ կիսաեզրափակիչում 3։2 հաշվով հաղթել էր իռլանդացի Ռեգան Դալիին։
Հունիսի 30-ին Եվրոպական խաղերի ոսկե մեդալի համար կպայքարի նաև Հովհաննես Բաչկովը (64 կգ)։ Ավելի վաղ Կարեն Տոնականյանը (60 կգ) և Գոռ Ներսեսյանը (81 կգ) դարձել են բրոնզե մեդալակիրներ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
5421 դիտում
15:47 30-06-2019
Մինսկ-2019․ Արթուր Ալեքսանյանը՝ Եվրոպական խաղերի չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2560 դիտում
17:15 30-06-2019
Մինսկ-2019. Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը` Եվրոպական խաղերի չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1529 դիտում
19:24 23-06-2019
Մինսկ- 2019․ Արթուր Հովհաննիսյանը հաղթեց 1/8 եզրափակիչում
Այս բաժնից
2953 դիտում
09:22 13-01-2025
«Բարսելոնա»-ն 5-2 հաշվով հաղթեց «Ռեալ»-ին և 15-րդ անգամ նվաճեց Իսպանիայի սուպերգավաթը
3484 դիտում
10:03 11-01-2025
Մխիթարյանը կարող է բաց թողնել «Ինտեր»-ի առաջիկա հանդիպումը․ ինչ է պատահել
3283 դիտում
22:48 10-01-2025
Գեւորգ Տարախչյանը հեռացել է «Ուրարտուից»