Կրասնոյարսկի առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Կրասնոյարսկի երկրամասի Ռիբինսկ շրջանում գործող Պլանետա առևտրի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Աղբյուրի տեղեկություներով՝ 1,5 հազար քմ տարածք զբաղեցնող առևտրի կենտրոնում հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը, ինչի համար ժամանել է 7 մարտական հաշվարկ և 37 հրշեջ-փրկարար:
Հրդեհի պատճառով առևտրի կենտրոնը ժամանակավորապես փակվել է:
Նշվում է, որ տուժածներ չկան:
Միջադեպի հանգամանքները պարզվում են: