Կրասնոյարսկի բնակելի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. կա 1 զոհ, 4 վիրավոր
Կրասնոյարսկի բնակելի շեքերից մեկում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով 1 տղամարդ զոհվել է, ևս 4 հոգի հոսպիտալացվել են տարբեր աստիճանի այրվածքներով: Այս մասին հայտնում է ТАСС-ը:
Ըստ աղբյուրի` վիրավորների թվում կա թունավորման ախտանիշներով հոսպիտալացված 14-ամյա աղջիկ:
Փրկարարները տարհանել են մոտ 30 բնակիչ, ում կարճ ժամանակում պետք է ապահովեն բնակարաններով:
Նշենք, որ Կրասնոյարսկում այս պահին - 40 աստիճան ցուրտ է: