211652_close_icon
views-count3020 դիտում article-date 18:53 30-06-2019

Միջազգային հետախուզման մեջ գտնող օտարերկրացին բռնվեց «Զվարթնոց» օդանավակայանում

Ոստիկանութան «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հունիսի 28-ին, ժամը 07.05-ին, Ստամբուլ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման է ենթարկվել Թուրքմենստանի մի քաղաքացի, որը ապրիլի 5-ից Թուրքմենստանի իրավապահ մարմինների կողմից միջազգային մակարդակով հետախուզվում էր Թուրքմենստանի Քրեական օրենսգրքի՝ գողություն, հափշտակում կամ ապօրինի յուրացում հոդվածի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյին և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազին: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր