Արդարադատության նախարարությունը պարզաբանում է աղմկահարույց օրենքի նախագծի հարցը
Արդարադատության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լուսինե Մարտիրոսյանն իր ֆեյբուքյան էջում գրել է.
Արդարադատության նախարարությունը [url=https://www.e-draft.am/?fbclid=IwAR2Fi5WQI-7PaQwG9t6b8bj0R2VpXFjpw8-ZhKwqq9FCPiYuA-6GH9cPUX0]www.e-draft.am[/url] հարթակում հանրային քննարկման է ներկայացրել մի շարք օրենքներում՝ այդ թվում նաև ԶԼՄ մասին օրենքում, փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծ, որի նպատակը Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների բազան լրագրողների համար ԱՆՎՃԱՐ դարձնելն է:
Հնարավոր թյուրըմբռնումներից խուսափելու նպատակով պարզաբանեմ, որ e-draft.am-ը ստեղծվել է պետական մարմինների մշակած նախագծերը ՀԱՆՐԱՅԻՆ քննարկման ներկայացնելու համար, որը ենթադրում է, որ սպասում ենք մեր գործընկեր քաղհասարակության, ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների՝ Նախագիծն ավելի լավը դարձնելուն միտված առաջարկներին:
Բացի այդ, այն առաջիկայում առանձին ուղարկվելու է ԶԼՄ-ների ղեկավարներին, ՀԿ-ներին, ինչպես նաև նախատեսում ենք շահագրգիռ կողմերի հետ հանրային քննարկման ձևաչափով հանդիպում կազմակերպել:
Ոչ ոք այս հարցում Չի շտապում, ոչ ոք ցանկություն Չունի գործող իրավակարգավորումները վատթարացնող նորմեր առաջարկել: Միակ նպատակը ԶԼՄ գործընկերների կողմից երկար ժամանակ բարձրաձայնվող խնդրին լուծում տալն է՝ նորից եմ կրկնում՝ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների բազան լրագրողների համար ԱՆՎՃԱՐ դարձնելն է:
Սիրով կսպասենք Ձեր առաջարկներին: