7113 դիտում
19:37 03-05-2016
Արդարադատության նախարարությունը պարզաբանում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի միջադեպի և դատապարտյալների «բունտի» վերաբերյալ
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժինը պարզաբանել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մայիսի 3-ին իրականացված գործողությունները։
Պարզաբանման մեջ նշված է.
«Այսօր զանգվածային լրատվության էլեկտրոնային մի շարք միջոցներով տեղեկատվություն է տարածվել, թե իբր ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում դիմակավորված անձանց կատարած գործողությունների արդյունքում [url=https://shamshyan.com/hy/article/2016/05/03/84136/]դատապարտյալները, ի նշան բողոքի, «բունտ» են արել[/url], և քրեակատարողական հիմնարկում խառնաշփոթ իրավիճակ է տիրում:
Վերոբերյալի կապակցությամբ հարկ ենք համարում տեղեկացնել, որ քրեական գործի շրջանակներում Հատուկ քննչական ծառայության քննիչների կողմից հիմնարկի խցերից մեկում ժամը 16:10-ի սահմաններում իրականացվել են քննչական գործողություններ, որոնք առաջացրել են որոշ դատապարտյալների դժգոհությունը, ինչին անմիջապես արձագանքել է քրեակատարողական հիմնարկի վարչակազմը, և միջադեպը հարթվել է»:
Նմանատիպ նյութեր
2564 դիտում
10:36 15-01-2018
Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց» և «Նուբարաշեն» ՔԿՀ-ներ
Այս բաժնից
961 դիտում
20:21 05-02-2025
ՀՀ-ում տնտեսական աճի արտաքին գործոնն էապես նվազում է
730 դիտում
20:12 05-02-2025
Գալյանը Շվեդիայի դեսպանին ԱՆ ռազմավարական առաջնահերթություններն է ներկայացրել
883 դիտում
20:09 05-02-2025
Անտառային հրդեհների կանխարգելման համար անհրաժեշտ է պահպանել անվտանգության կանոնները