1861 դիտում
17:09 29-06-2019
Մեյը Պուտինին հիշեցրել է Սկրիպալների թունավորման դեպքի մասին
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն Օսակայում G20-ի գագաթնաժողովի շրջանակում հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ խոսելով մի շարք հարցերի, այդ թվում՝ 2018թ. մարտին բրիտանական Սոլսբերիում ռուսական հետախուզության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի ու նրա դստեր թունավորման սկանդալային գործի մասին: Հայտնում է [url=https://www.theguardian.com/politics/2019/jun/28/theresa-may-exchanges-cool-handshake-with-vladimir-putin]The Guardian[/url]-ը։
Մեյը, որը շուտով կլքի վարչապետի պաշտոնը, Պուտինին ասել է, որ «Նովիչոկ» նյարդապարալիտիկ նյութի կիրառմամբ Սոլսբերիում իրականացված թունավորումն «անընդունելի և ստոր արարք էր»:
Հատկանշական է, որ Պուտինի հետ հանդիպումից առաջ Մեյն ասել է, որ Լոնդոնի հարաբերությունները Մոսկվայի հետ չեն կարող առաջվանը լինել, քանի դեռ Սոլսբերիի թունավորման կասկածյալները շարունակում են ազատության մեջ մնալ և քանի դեռ Մոսկվան շարունակում է ապատեղեկատվություն տարածել, կիբեռհարձակումներ իրականացնել աշխարհով մեկ:
Նշենք նաև, որ Օսակայում Պուտինի հետ ձեռքսեղմման արարողության ժամանակ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն իրեն սառն է պահել և չի ժպտացել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
5133 դիտում
13:20 16-09-2018
Աբեն Պուտինին հիշեցրել է տարածքային հարցում Տոկիոյի դիրքորոշման մասին
7302 դիտում
20:26 27-03-2018
Թերեզա Մեյը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Պուտինին՝ Կեմերովոյում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ
1191 դիտում
12:23 02-08-2019
Թրամփը նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ Սկրիպալների գործով
Այս բաժնից
805 դիտում
19:15 20-11-2024
Զանգվածային ցույցեր Հունաստանում․ քաղաքացիները բողոքում են թանկացումների դեմ
877 դիտում
18:25 20-11-2024
Թուրքիայում փորձարկում են Bayraktar TB3 անօդաչու թռչող սարքերը
1498 դիտում
09:35 20-11-2024
Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել