G20 գագաթնաժողովում Պուտինը տարօրինակ վարքագիծ է ցուցաբերել. նա ընթրիքին ժամանել է իր թերմոսով
Օսակայում սեղանի շուրջ միջոցառման այլ մասնակիցների հետ նստած Պուտինը սեփական սպասքից՝ սպիտակ գույնի բաժակից է խմել՝ գրում է fakty.ua-ը։
Տեսանյութը [url=https://twitter.com/Kremlinpool_RIA/status/1144574568595689473?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1144574568595689473&ref_url=https%3A%2F%2Fwww.tert.am%2Fam%2Fnews%2F2019%2F06%2F28%2Fputin%2F3037430]Twitter-[/url]ում տեղադրել է օգտատերերից մեկը՝ հետևյալ մակագրությամբ․ «Ծերուկը արդեն ամբողջովին պարանոիկ է․նույնիսկ G20-ի ժամանակ խմում է սեփական բաժակից»։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը բացատրել է, թե ինչու է Պուտինը թերմոսով ներկայացել G20-ի անդամ երկրների առաջնորդների պատվին կազմակերպված ընթրիքին:
«Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ նա մշտապես թեյ է ըմպում այդ թերմոսից», - РИА Новости-ի փոխանցմամբ՝ ասել է Պեսկովը: Ընթրիքից հրապարակված կադրերում երևում է, որ ՌԴ ղեկավարն ըմպում է սպիտակ թերմոբաժակից:
Նշվում է, որ երկրի ղեկավարը տարբեր միջոցառումների ժամանակ հաճախակի է օգտվում հատուկ թերմոսից, որը պահպանում է տաքությունը:
Օսակայում տրված ընթրիքի ժամանակ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի կենացից հետո Պուտինն այդ թերմոսից է խմել և «բաժակ խփել» ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Лидеры G20 пришли на ужин со своим pic.twitter.com/1X0bBGlHLe
— Кремлевский пул РИА (@Kremlinpool_RIA) 28 июня 2019 г.