G20-ի գագաթնաժողովում Սիրիայի հարցով Լավրովի ու Քերրիի հանդիպումն անարդյունավետ է եղել
Չինաստանի Հնաչժոու քաղաքում մեկնարկած «մեծ քսաննյակի»՝ G20-ի գագաթնաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Ռուսատսանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի ու ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրիի հանդիպումը, հաղորդում է Ria Novosti-ն։
Քննարկման թեման եղել է Սիրիայի ճհնաժամը։ Կողմերը քննարկել են համատեղ գործողությունների վերաբերյալ հարցեր, սակայն այդպես էլ չեն կարողացել ընդհանուր հայտարարի գալ։
Reuters-ին աղբյուրը հայտնել է, որ տարաձայնությունները մնում են։
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման սեպտեմբերի 4-ին հայտնել էր, որ Մոսկվայի ու Վաշինգտոնի միջև Սիրիայի հարցում լուրջ տարաձայնություններ են առկա։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի հետ բանակցություններն առանցքային են դառնալու Սիրիայում հրադադար հաստատելու հարցում։