ԵՄ-ի միգրացիոն ճգնաժամի պատճառով G20-ի գագաթնաժողովում տարաձայնություններ են եղել. աղբյուր
Չինաստանի Հանչոու քաղաքում մեկնարկած G20-ի անդամ պետությունների մասնակցությամբ ընթացող գագաթնաժողովում Եվրոպայում փախստականների հետ կապված ճգնաժամի հարցը քննարկելու ժամանակ պատվիրակությունների միջև տարաձայնություններ են սկսվել, հաղորդում է Ria Novosti-ն։
«Թուրքիան և Եվրոփպան կարծում են, որ այլ երկրներ ևս պետք է ընդունեն խնդիրը և այն լուծելու ուղղությամբ քայլեր ձեռնարկեն»,-նշել է աղբյուրը։
Նրա խոսքով՝ ԵՄ-ի միգրացիոն խնդիրը կոմյունիկեի նախագծի քննարկմանը դարձել է ամենավիճարկելի հարցերից մեկը, որի վերաբերյալ վերջնական որոշումը կկայացվի այսօր՝ սեպտեմբերի 5-ին։
Բացի այդ, թեժ կերպով քննարկվել են համաշխարհային կլիմային, տարածքային ամբողջականության վերաբերյալ խնդիրները։