211652_close_icon
views-count1535 դիտում article-date 17:04 28-06-2019

Մարմնական վնասվածք պատճառած տղամարդը ներկայացել է ոստիկանություն

Հունիսի 26-ին, Կոտայքի մարզի Կամարիս գյուղի 7-րդ փողոցի տներից մեկի բակում, վիճաբանության ժամանակ, անհայտ անձն ինչ-որ առարկայով հարվածել էր 28-ամյա քաղաքացուն և մարմնական վնասվածք պատճառել: Քաղաքացին հիվանդանոց բուժօգնությամն էր դիմել: Հունիսի 27-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության Կոտայքի բաժին է ներկայացել նույն գյուղի 26-ամյա բնակիչնը: Նա բացատրություն է տվել, որ վիճաբանության ժամանակ 28-ամյա տղամարդուն կոտրված շշի բեկորով հարվածել ու վնասվածքը պատճառել է ինքը: Դեպքի հանգամանքները պարզվում են: Քննությունը շարունակվում է: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր