1607 դիտում
10:55 28-06-2019
Հաջորդ տարի Հայաստանի և Մալթայի միջև կհաստատվի ուղիղ օդային կապ․ «Հայաստանի Հանրապետություն»
Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Մալթայի արտաքին գործերի և առևտրի խթանման նախարար Կարմելո Աբելան նշել է, որ աշխատանքներ են տարվում, որպեսզի հաջորդ տարի Հայաստանի և Մալթայի միջև հաստատվի ուղիղ օդային կապ։ «Մենք եկել ենք մի ամբողջ օր, որպեսզի հասնենք այստեղ։ Իրականում թռիչքն ընդամենը 4 ժամ կտևեր»,- ընդգծել է Կարմելո Աբելան:
Բարձրաստիճան հյուրը նկատել է, որ հարկավոր է զարգացնել հարաբերությունները ոչ միայն քաղաքական գործիչների և դիվանագետների, այլև ժողովուրդների միջև, այդ թվում՝ գործարար համայնքների։ Նա փաստել է, որ մեր երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալները բնավ տպավորիչ չեն և այդ առումով պետք է աշխատել բիզնես համայնքների և ժողովուրդների համար լայն գործակցության դաշտ ստեղծելու ուղղությամբ։
Աբելան տեղեկացրել է, որ հաջորդ հանդիպման ժամանակ կստորագրվի համաձայնագիր երկակի հարկումը հանելու մասին, ինչը չափազանց կարևոր է առևտրային հարաբերությունները խորացնելու համար»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
8316 դիտում
20:32 09-08-2022
Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապ կհաստատվի Իրանի տարածքով` շրջանցելով Հայաստանը. Բայրամով
782 դիտում
12:34 08-07-2022
ՏԿԵ փոխնախարարը կարևոր է համարում Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ուղիղ օդային կապ ունենալը
Այս բաժնից
1315 դիտում
09:15 14-12-2024
Հայաստանի զինված ուժերում մի շարք նոր պաշտոններ կստեղծվեն. նախագիծ․ «Փաստ»
1483 դիտում
09:02 14-12-2024
Ինչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-ն. «Փաստ»
1252 դիտում
08:53 14-12-2024
Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ»