211652_close_icon
views-count2329 դիտում article-date 23:06 27-06-2019

Ֆրանսիայում անհայտ անձը կրակ է բացել մզկիթի մոտակայքում. կան վիրավորներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ֆրանսիական Բրեստ քաղաքում անհայտ անձը կրակ է բացել մզկիթի հարևանությամբ: Այս մասին հայտնում է vesti.ru-ն: Աղբյուրի տեղեկություններով՝ վերջինի գործողություններից 2 մարդ հրազենային վնասվածք է ստացել: Բրեստի դատախազի խոսքով՝ զինված անձը կրակ է բացել, երբ մարդիկ մզկիթից դուրս գալիս են եղել: Տեղի իշխանությունները նշում են, որ պարզ չէ, թե արդյոք նրա գործողությունները կրոնական շարժառիթ են ունեցել, թե այլ գործոններով են պայմանավորված եղել: Հրաձգության հեղինակը փախուստի է դիմել, իսկ franceinfo ռադիոկայանի տեղեկացմամաբ՝ վերջինը ինքնասպանություն է գործել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր