Ժամանակավոր կդադարեցվի Արշակունյաց պողոտայի հարակից առանձնատների և Սյունիքի մարզի մի քանի համայնքների գազամատակարարումը
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 12-ին, ժամը 10.00-ից մինչև ժամը 14.00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց պողոտայի հարակից առանձնատների, իսկ ժամը 09.00-ից մինչև ժամը 17.00-ն՝ Սյունիքի մարզի Խաչինա և Լեռնաձոր համայնքների գազամատակարարումը:
«Գազպրոմ Արմենիա»-ն հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության կանոնները: Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով բաժանորդները կարող են զանգահարել 1-04 հեռախոսահամարով: