975 դիտում
15:51 27-06-2019
Պաշտպանն ու քաղհասարակությունը կմշակեն ՄԻԵԴ վճիռների կատարման վերաբերյալ դիրքորոշումներ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում տեղի է ունեցել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի՝ վճիռների կատարման և բարեկամական կարգավորման պայմանների վերահսկողության կանոնների 9-րդ կանոնի շրջանակներում ներկայացվող հատուկ դիրքորոշումների վերաբերյալ քննարկում:
«Ես կարևորում եմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման, դրանցում արձանագրված խախտումները հետագայում բացառելու և անհրաժեշտ օրենսդրական և գործնական փոփոխություններ իրականացնելու նպատակով հատուկ դիրքորոշումներ ներկայացնելու գործընթացի շարունակական բնույթը: Այդ գործընթացում մենք շարունակելու ենք համագործակցությունը ինչպես Եվրոպայի խորհրդի համապատասխան ստորաբաժանումների, այնպես էլ ՀՀ քաղաքացիական հասարակության հետ»,- Եվրոպայի խորհրդի և Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կազմակերպած քննարկման ժամանակ բացման խոսքում ասել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
ՄԻԵԴ վճիռների կատարման դեպարտամենտի ստորաբաժանման ղեկավար Պավլո Պուշկարը, նույն ստորաբաժանման իրավաբան Վահե Դեմիրճյանը, ՄԻԵԴ-ում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցչի գրասենյակի աշխատակիցը, քաղաքացիական հասարակության, ինչպես նաև Պաշտպանի ներկայացուցիչները քննարկել են Պաշտպանի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից համատեղ դիրքորոշում մշակելու և ներկայացնելու անհրաժեշտությունը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ՄԻԵԴ վճիռների կատարման գործընթացում ներկայացվող հատուկ դիրքորոշումները պատշաճ կազմելու նպատակով հրատարկված համապատասխան ձեռնարկը թարգմանել հայերեն և կազմակերպել հատուկ դասընթաց:
Հիշեցնենք, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեության պատմության մեջ առաջին անգամ Արման Թաթոյանը Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտե է ներկայացնում հատուկ դիրքորոշում, որը վերաբերում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Հայաստանին վերաբերյալ վճռի կատարման հետ:
Նմանատիպ նյութեր
1419 դիտում
15:44 29-09-2015
ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է Եվրոպայի խորհրդի ՄԻԵԴ վճիռների կատարման դեպարտամենտի ղեկավարին
1064 դիտում
13:07 11-02-2021
Գոհար Սիմոնյանը կգործուղի ՄԻԵԴ-ի վճիռների կատարման վարչություն
Այս բաժնից
940 դիտում
15:18 16-01-2025
Սահմանվել է ընտանեկան բռնության ենթարկվածներին ժամանակավոր աջակցության հաշվեհամարի բացման և տնօրինման կարգը
1141 դիտում
15:03 16-01-2025
Սևանի թերակղզու տարածքում ապօրինի ձկնորսության դեպք է բացահայտվել