211652_close_icon
views-count1028 դիտում article-date 13:07 11-02-2021

Գոհար Սիմոնյանը կգործուղի ՄԻԵԴ-ի վճիռների կատարման վարչություն

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց Գոհար Սիմոնյանին 1 տարով գործուղել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վարչություն:

«Հիմք ընդունելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ և 8-րդ մասերը, ինչպես նաև 2015 թվականի մարտի 26-27-ը Բելգիայի Թագավորության Բրյուսել քաղաքում կայացած` Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կիրառմանը նվիրված բարձր մակարդակի համաժողովի հռչակագրի C 1 կետի (j) ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. 2021 թվականի փետրվարի 15-ից Գոհար Սիմոնյանին մեկ տարի ժամկետով գործուղել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վարչություն»,- ասված է որոշման նախագծում:

Գոհար Սիմոնյանը հաղթող է ճանաչվել ՀՀ կառավարության կողմից ԵԽ վճիռների կատարման վարչություն մեկ տարով իրավաբան գործուղելու համար թեկնածուների ընտրության մրցույթում:

Նմանատիպ նյութեր