211652_close_icon
views-count1038 դիտում article-date 14:59 27-06-2019

ՀՀ դեսպանի հանդիպումը Ռումինիայի առողջապահության նախարարի հետ

Հունիսի 26-ին Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը հանդիպեց Ռումինիայի առողջապահության նախարար Սորինա Պինտեայի (Sorina Pintea) հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին առողջապահության ոլորտում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք խնդիրներ` ներառյալ առողջապահության բնագավառում համագործակցության հետագա ընդլայնման հնարավորություններն ու փորձի փոխանակման և վերապատրաստումների կազմակերպումը։ Նախարարն անդրադարձավ 1994թ. Հայաստանի Հանրապետության և Ռումինիայի առողջապահության նախարարությունների միջև առողջապահության և բժշկագիտության ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի վերանայման անհրաժեշտությանը` հույս հայտնելով, որ այն նոր շունչ կհաղորդի առողջապահության նախարարությունների միջև առկա երկկողմ համագործակցությանը: Հանդիպման ընթացքում ձեռք բերվեց պայմանավորվածություն կազմակերպել մասնագիտական պատվիրակությունների փոխայցելություններ` վերոնշյալ և մի շարք այլ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկման ու փոխգործակցության հաստատման նպատակով։

Նմանատիպ նյութեր