6576 դիտում
14:54 12-12-2017
Նախագահը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ռումինիայի դեսպանի հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Սորին Վասիլեին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին պաշտոնավարման ընթացքում հայ-ռումինական հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ ներդրած ջանքերի համար և հաջողություններ մաղթել հետագա գործունեության մեջ:
Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը մշտապես կարևորել է Ռումինիայի հետ համագործակցության և հարաբերությունների խորացումը՝ հիմնված երկու ժողովուրդների միջև դարավոր բարեկամության վրա: Նախագահը գոհունակությամբ է արձանագրել, որ վերջին տարիներին Հայաստանի և Ռումինիայի միջև նկատելիորեն բարձրացել է քաղաքական հարցերի շուրջ փոխըմբռնման մակարդակը, ինչը, նրա համոզմամբ, կարևոր է հարաբերությունների հետագա խորացման ու ամրապնդման տեսանկյունից։ Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել ռումին ժողովրդին և երկրի իշխանություններին՝ ռումինահայ համայնքի, ինչպես նաև Ռումինիայում հայկական պատմամշակութային ժառանգության հանդեպ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի համար:
Դեսպան Վասիլեն իր համար մեծ պատիվ է համարել Հայաստանում պաշտոնավարելը, նշելով, որ այդ ընթացքում ձեռք է բերել բազմաթիվ ընկերներ, ավելի մեծ փորձառություն և գիտելիքներ հազարամյակների պատմություն ունեցող Հայաստանի ու հայ ժողովրդի մասին: Ռումինիայի դեսպանը վստահեցրել է, որ Հայաստանից հեռանում է շատ լավ տպավորություններով և կշարունակի մնալ հայ ժողովրդի ու Հայաստանի բարեկամը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
2976 դիտում
20:35 28-09-2017
Նախագահը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ֆրանսիայի դեսպանի հետ
6205 դիտում
14:17 14-12-2017
Նախագահը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լիբանանի դեսպանի հետ
Այս բաժնից
232 դիտում
16:52 30-04-2024
«Շողակաթ» հեռուստաընկերությում եկեղեցական, կղերական բաղադրիչը պետք է նվազեցվի. ՀՌՀ նախագահ
304 դիտում
16:12 30-04-2024
4 գյուղը Ադրբեջանի վերջին փաստարկն է՝ ՀՀ-ի վրա լեգիտիմ hարձակnւմ գործելու համար․ Արթուր Հովհաննիսյան