Ձեր ինստիտուտի շրջակայքը սեփական ձեռքերով եմ մաքրել. վարչապետը՝ ԵԹԿՊԻ-ի նորընտիր ռեկտորին
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատվեց «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի ընտրության արդյունքները։
Ըստ այդմ՝ ռեկտոր ընտրվեց Լիլիթ Արզումանյանը։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ Արզումանյանը մայիսի 22-ի կառավարման խորհրդի նիստում ստացել է 14 կողմ ու 9 դեմ ձայն։
Իր խոսքում նորընտիր ռեկտորը շնորհակալություն հայտնեց վստահության համար։ «Ես պարոն Հարությունյանին խնդրել էի օգնություն, քանի որ շատ վատ վիճակում է ինստիտուտի շենքը։ Մեզ հատկացվեց գումար՝ 10 միլիոն, շենքի 70 տոկոսն արդեն վերանորոգված է»,-ասաց նա։
Վերջում վարչապետը արձագանքեց. «Ձեր ինստիտուտի շրջակայքը, երևի թե, մեկ-երկու ամիս առաջ սեփական ձեռքերով եմ մաքրել, հույս ունեմ՝ այդ մաքրությունը կպահպանվի»: