211652_close_icon
views-count23979 դիտում article-date 23:47 26-06-2019

Ավտովթար Արմավիրի մարզում. 30-ամյա վարորդը Lexus-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ցանկապատին ու հաստաբուն ծառին.. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հունիսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 13։40-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 30-ամյա Տիգրան Հովսեփյանը իր վարած Lexus մակնիշի 88 ԼՏ 818 համարանիշի ավտոմեքենայով Հայկավան գյուղի կենտրոնական փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել նույն փողոցի ցանկապատին և հաստաբուն ծառին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Տ. Հովսեփյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Նարեկ Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Արթուր Վարդանյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+

Նմանատիպ նյութեր